Ծնվել է նոյեմբերի 19-ին։ Նրա փիլիսոփայության մեջ կարևորագույնը փորձ հասկացությունն է, որով, ըստ նրա, լուծվում է մատերիայի ու գիտակցության, ֆիզիկականի ու հոգեկանի հակադրության պրոբլեմը։ Բայց, փաստորեն հանգեցնում է գիտակցության առաջնայնության ընդունմանը, քանի որ փորձն առանց սուբյեկտի և գիտակցության հնարավոր չէ։
Ավենարիուսի սուբյեկտիվ իդեալիզմը դրսևորվեց հատկապես նրա «սկզբունքային կոորդինացիայի» ուսմունքում, ըստ որի՝ «առանց սուբյեկտի չկա օբյեկտ և առանց օբյեկտի չկա սուբյեկտ»։ Ավենարիուսի օբյեկտիվ Ճշմարտությանը հակադրում էր «ուժերի նվազագույն ծախսմամբ» կատարվող ճանաչողության և մտածողության կենսաբանական արժեքավորությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 610)։